Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ ՀԱՄԱԶԱՐԿԱՅԻՆ ԿՐԱԿԻ ՆՈՐ ԿԱՅԱՆՔ



ՌԴ ցամաքային զորքերում ռեակտիվ կրակի «Գրադ» համազարկային կայանքներին փոխարինելու են գալիս տեխնիկամարտավարական բնութագրերով նախորդներին անհամեմատ գերազանցող «Տորնադո-Գ» կայանքները: Միաժամանակ սկսվել է նաև 120 միլիմետրանոց «Խոստա» կոմբինացված ինքնագնաց հրետանային կայանքի և «Քրիզանթեմ-Ս» ղեկավարվող հակատանկային հրթիռային համակարգերի մատակարարումը:

Ընդլայնվում է նաև հրթիռային զորքերի և հրետանու համար նախատեսված «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի, հրետանային, ռադիոլոկացիոն ու ռադիոտեխնիկական հետախուզության միջոցների, հայտնաբերման, դիտարկման ու նշանառման հրետանային սարքերի արտադրությունը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


14/12/2011