Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՌԱԲԼՈՒՐ



ԵՌԱԲԼՈՒՐԱյս քաղաքում հարսներն են

Ծաղիկներ բերում սիրեցյալներին,

Եվ փեսացուները

Ժպտում են փակ աչքերով:

 

Այս քաղաքում երգերը համրաձայն են,

Աղոթքն արցունքոտ,

Եվ խոստումները` հավերժ:

 

Այս քաղաքում բոլորը

Ծեր են մի գարուն հետո,

Ու երջանիկ են՝ մի աշուն առաջ…

 

***

 

Այս քաղաքում զավակները ՆԿԱՐ են,

…Եվ մայրերը՝ ՀԵՐՈՍ…

 

***

 

Այս քաղաքում հիշողությունն Աստված է,

Իսկ Աստված՝ թևաթափ,

Իսկ Աստված ծնրադիր՝

Խնկաբույր ՔԱՐԵՐԻՆ….

 

***

 

Վարդերը չեն բուրում

Պատերազմից հետո:

Վարդերը թոշնում են

Շիրմաքարերին…

 

ԱՂԱՎՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գրող, թարգմանիչ

Մադրիդ, Իսպանիա

Խորագիր՝ #43 (1414) 3.11.2021 – 9.11.2021, Հոգևոր-մշակութային


04/11/2021