Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԻԲԻԱՅՈՒՄ ՆՈՐ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈ՞ՒՆ Է ՍԿՍՎՈՒՄ



Արդեն երկրորդ օրն է, Բենգազիի փողոցներ դուրս եկած շուրջ 30.000 ցուցարարներն պահանջում են Լիբիայի ազգային անցումային խորհրդի և նախկին վարչակազմի բոլոր պաշտոնյաների հրաժարականը` անընդհատ վանկարկելով` «հեղափոխությունը սկսվել է Բենգազիում»:

Հուզումները հանդարտեցնելու համար Լիբիայի նոր իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են իր մեծությամբ երկրորդ քաղաք Բենգազին դարձնել երկրի տնտեսական մայրաքաղաքը և այնտեղ տեղափոխել Լիբիայի տնտեսությունը համակարգող նախարարությունները: Իշխանությունները միաժամանակ էթնիկ խմբերի ու համայնքների հոգևոր առաջնորդներին կոչ են արել հանգստացնել ցուցարարներին՝ փոխարենը խոստանալով ավելի թափանցիկ դարձնել նոր իշխանությունների գործունեությունը և համացանցում բացել հատուկ կայք, որում կտեղադրվեն ազգային անցումային խորհրդի բոլոր անդամների կենսագրությունները:

Խորագիր՝ Նորություններ


14/12/2011