Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-Ը ՀՐԹԻՌՆԵՐՆ ՈՒՂՂՈՒՄ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ



ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել, է թե չնայած հավաստիացումներին, որ հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգը ստեղծվում է Իրանից ու Հյուսիսային Կորեայից եկող սպառնալիքների դեմ, իրականում պարզ է, որ համակարգն առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի ու Չինաստանի դեմ:

Պատրուշևը համոզմունք է հայտնել, որ Վաշինգտոնի հաջորդ քայլը կլինի հակահրթիռային համակարգեր կրող ռազմանավերի տեղակայումը Ռուսաստանի ափերի մոտ, և որ, անկախ ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքներից, իրավիճակն առանձնապես չի փոխվի:

Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի նկատմամբ սպառանալիքները բխում են ոչ միայն Հյուսիսատլանտյան դաշինքից, այլև` Վրաստանից, և այդ երկրի զինված ուժերի հրամանատարությանը մեղադրել է Ռուսաստանում խափանարար գործղություններ իրականացնելու նպատակով ահաբեկիչների պատրաստման համար:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


14/12/2011