Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆՆ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ



Թեհրանը հայտարարել է, որ ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարքը նկարահանելով Իրանի տարածքը, խախտել է միջազգային իրավունքի նորմերը և Բարաք Օբաման պետք է ներողություն խնդրի դրա համար, այլ ոչ թե հարցում կատարի ԱԹՍ-ի վերադարձման մասին: Ի պատասխան այդ պաշտոնական հարցման, Իրանի նախագահը հեգնել է, որ «ամերիկացիները որոշեցին մեզ լրտես ինքնաթիռ նվիրել», իսկ Իրանի պաշտպանության նախարարն իր հերթին հավաստիացրել է, որ ԱԹՍ-ն այլևս հանդիսանում է երկրի սեփականությունը, և իշխանություններն են որոշելու նրա հետագա ճակատագիրը:

Ըստ երևույթին, Թեհրանի այս դիրքորոշումն էլ արագացրեց Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման վերաբերյալ օրինագծի շուրջ ԱՄՆ կոնգրեսում կուսակցությունների միջև համաձայնության արագ ձեռք բերումը, և սպասվում է, որ բավական խիստ օրինագիծը կընդունվի արդեն այս շաբաթվա ընթացքում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


14/12/2011