ՔԱԴԱՖԻԻ ԴՈՒՍՏՐԸ ՄԱԿ-ԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԵՏԱՔՆՆԵԼ ՀՈՐ ՄԱՀՎԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
Այիշա Քադաֆին իր փաստաբանի միջոցով Հաագայում մարդու իրավունքների միջազգային դատարանի նախագահ Լուիս Մորենո-Օկամպոյին հասցեագրած նամակում ՄԱԿ քննիչներից պահանջել է պարզել հոր ու եղբոր` Մութասիմ Քադաֆիի մահվան բոլոր հանգամանքները:
Նա մասնավորապես նշել է, որ իր հայրն ու եղբայրը թեև որևէ մեկի համար որևէ վտանգ չէին ներկայացնում, սակայն դաժանորեն գերվել են ու սպանվել, ուստի խնդրել է իրեն տեղյակ պահել դատարանի ձեռնարկելիք քայլերի մասին:
Խորագիր՝ Նորություններ