ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾ ՄԵՐ ԱՌՅՈՒԾ ՏՂԵՐՔԻՆ
Այս նամակս գրում եմ սրտիս ամեն մի զարկով, գրում եմ մեծ հպարտությամբ, գրում եմ և ամեն բառիս մեջ զգում քաջակորով տղերքի՝ մեր հայրենիքի պաշտպանների երակներում հոսող արյան եռքը, նրանց բազկի ուժը…
Մեր թև ու թիկունք տղե՜րք, դուք բոլորդ մեր վաղվա բացվող լուսաբացն ու նոր օրվա սկիզբն եք…
Տղե՛րք, գիտեմ, որ ամեն անգամ դիրքում կանգնելիս մտովի երգում եք՝ «Թռչեի մտքով տուն…», բայց եւ արծվենի հայացքով հսկում եք տարածքը: Ամեն անգամ Արարատին, մեր կորցրած տարածքներին նայելիս վրիժառվում եք. պիտի ուղղենք մեր կքած ողնաշարը, ու թշնամին պիտի ծնկի գա…
Կգա՛, ձեր բազկի զարկով…
Մենք ձեզանով ենք հզոր, մենք ձեզանով ենք կանգու՛ն, տղե՛րք…
Սիրու՜մ եմ, աղոթում ձեզ համար, մեր պաշտպաններ, ու ձեր ոգով մեծացնում երկու որդիներիս՝ Հայրենիքի վաղվա պաշտպաններին …
ՁԵՐ՝ ԱՐՄԻՆԵ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ
Խորագիր՝ #46 (1417) 24.11.2021 – 30.11.2021, Բանակ և հասարակություն