Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈԼԱՆԴԱՑԻ ՕԴԱՉՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ



Հաագայի դատարանը հինգ տարվա ազատազրկման է դատապարտել ռազմաօդային ուժերի նախկին օդաչուի: Ըստ մեղադրական եզրակացության, կես միլիոն եվրոյի դիմաց փորձել էր ռուսական կողմին գաղտնի տեղեկություններ փոխանցել նախկինում իր վարած F-16 կործանիչի յուրահատկությունների ու տեխնիկական բնութագրերի մասին, որոնց նկատմամբ, ըստ դատարանի, ռուսական կողմն առանձնակի հետաքրքրություն էր ցուցաբերում:

Աֆղանական պատերազմի վետերան նախկին օդաչուն, որ 13 տարի ծառայել է ռազմաօդային ուժերում, խոստովանել է` ունենալով մեծագումար պարտքեր, ինքն է գնացել ռուսական դեսպանատուն և առաջարկել իր «ծառայությունները»:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


15/12/2011