«Груша» ԱԹՍ-Ն ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ԲԱԼԹՅԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ
Ներկայում նավատորմի զորավարժարանում սպասարկող անձնակազմի համար ընթանում են հետախուզական անօդաչու թռչող սարքի կառուցվածքի և շահագործման հմտությունների յուրացման դասընթացներ, որոնց ընթացքում պատրաստող գործարանի մասնագետների օգնությամբ սպաները սովորում են օդ բարձրացնել ու ղեկավարել սարքը, ապա և ստանալ անհրաժեշտ լուսանկարներն ու տեսանյութերը:
Ընդամենը երկու կիլոգրամ կշռող “Груша” սարքով առաջին հերթին կհամալրվեն նավատորմի ծովային հետևակի ու առափնյա պաշտպանության զորքերի մոտոհրաձգային ստորաբաժանումները, իսկ հետագայում` բոլոր զորամասերը:
Անօդաչու թռչող սարքն ունի երկու տեսախցիկ և 500 մետր բարձրությունից կարող է հայտնաբերել ու հետևել անգամ առանձին մարդկանց` գործնականում մնալով անտեսանելի իր պայծառ գույնի և պլաստմասայե իրանի շնորհիվ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական