ՏԵՂԱԶՆՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ դեկտեմբերի 2-ին, N զորամասի պահպանության գոտում, անցկացվել են պլանների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ։
Ստուգվել են հրետանային ստորաբաժանումների հրամանատարների մարտական փաստաթղթերը, հստակեցվել մարտական խնդիրների լուծման հաջորդականությունը և զորքերի տեղաբաշխման կարգը: