Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է «ՄԻԳ-21» ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻՑ



ՉԺՀ պաշտպանության նախարարությունը որոշում է ընդունել երկրի ռազմաօդային ուժերի բարձր մարտական պատրաստության զորամասերի սպառազինւթյունում եղած ռուսական կործանիչները փոխարինել չինական արտադրության նմանակ «J-7»-երով, իսկ հին կործանիչները հատկացնել այն զորամասերին, որոնց պատասխանատվության գոտիներում մարտական գործողությունների սկսման հավանականությունն անհամեմատ փոքր է:

Այս որոշումը պայմանավորված է վերջին չորս տարիներին Су-27СК, Су-27 և Су-30 ինքնաթիռների չինական նմանօրինակների՝ J-10, J-11 և J-8F ինքնաթիռների արտադրության ծավալների կտրուկ մեծացմամբ, ինչի արդյունքում նրանց թիվը ռազմաօդային ուժերում 500-ից հասել է 1.200-ի, իսկ МиГ-19-ի համարժեքը հանդիսացող ավելի հին J-6 և J-7 կործանիչների թիվը նույն համաչափությամբ նվազել է:

Չինական հրամանատարության այս քայլը պայմանավորված է օդաչուների պատրաստման նոր ծրագրին անցնելու յուրահատկություններով, որով նախատեսվում է ուսուցումը կազմակերպել ավելի արդիական օդային հարձակողական միջոցների հիմքի վրա և, ի հաշիվ պլանային ուսումնավարժական թռիչքների ծավալի մինչև 40 տոկոս ավելացման, նախկին 10-ի փոխարեն իրականացնել 5-7 տարիների ընթացքում, ինչի դեպքում МиГ-21 և J-7 կործանիչների շահագործման ռեսուրսն արագորեն կսպառվի:

Պեկինը նախատեսում է շարունակել այս ինքնաթիռների արտադրությունն ու մատակարարումը աֆրիկյան և այն պետություններին, որոնք ի վիճակի չեն ձեռք բերել ավելի արդիական կործանիչներ: Անցած տասնամյակների ընթացքում Խորհրդային Միությունում ու Չինաստանում արտադրվել է МиГ-21 և J-7 շուրջ 10.000 ինքնաթիռ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Ռազմաքաղաքական


15/12/2011