ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՌԱՑՎԵԼ Է ՌԴ ՊՆ ԳԼԽԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԻՍՏԸ
ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Միխայիլ Մոկրեցովը, որ համակարգում էր բանակի ֆինանսավորման խնդիրները, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Համաձայն շրջանառվող լուրերի, պաշտպանական պետական պատվերի բաշխման խնդիրներում Մոկրեցովը լուրջ տարաձայնություններ էր ունեցել պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ, որն էլ դեռ նոյեմբերի 15-ին ՌԴ նախագահին էր ներկայացրել իր տեղակալի ազատման հրամանի նախագիծը:
Տարաձայնություների բնույթի և պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:
Խորագիր՝ Նորություններ