Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՅՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՆԻԵԼՅԱՆ



ՄԱՅՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՆԻԵԼՅԱՆՍահմանամերձ  Ագարակ համայնքում հասակ առած  Հովհաննեսը փոքրուց վճռել էր՝ համալրելու է հայրենիքի պաշտպանների շարքերն ու շարունակելու է  իր ազատամարտիկ, այնուհետև նաև հայոց բանակի սպա հոր առաքելությունը։

Բաղձալի նպատակին հասնելու համար Հովհաննեսը դիմեց և ընդունվեց ՌԴ հրետանային ակադեմիա, ուսանեց գերազանց առաջադիմությամբ:

Ուսման ավարտին համալրելով ԶՈՒ հրթիռահրետանային զորքերը՝ հրթիռահրետանային համալիրների մարտկոցի հրամանատար Հովհաննես Դանիելյանը օրեցօր կատարելագործում է իր հմտություններն ու ունակությունները՝ նույնը պահանջելով ենթականերից։

Նա նույնպես մասնակցել է 44-օրյա պատերազմին, ենթակա ստորաբաժանման հետ ներգրավվելով մարտական գործողություններին՝  հակառակորդի հրետակոծության ու թիրախավորված ռմբահարումների տակ   կատարելով  առաջադրված  մարտական խնդիրները։

ՄԱՅՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՆԻԵԼՅԱՆԱնձնուրացության և առաջադրված մարտական խնդիրները  գերազանց կատարելու համար Հովհաննես Դանիելյանը հենց 44-օրյա պատերազմի  օրերին արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։

-Այս պարգևը ոչ թե իմ, այլ ամբողջ  ստորաբաժանման պայքարի գնահատանքն էր,- ասում է հերոս հրետանավորը:

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ ՀԱՐՈՒԹ ՍԱՖԱՐՅԱՆԻ

Խորագիր՝ #50 (1421) 22.12.2021 - 28.12.2021, Ազգային բանակ


23/12/2021