Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ…



Օրագրից

 

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ...…Պատերազմը ձգվում է հայի երակներով ու հասնում երկինք: Այնտեղ իրականությունն այլ է, ներկաներն ավելի շատ են, քան բացակաները: Եվ շարքերով լուռ անցնում ես ու աղոթքի պես շշնջում՝ փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք…

♦♦♦

…Ուզեցին կարոտ թողնել լույսին, Հայրենիքի լույսին… Մենք հայ ենք. ապրում ենք կորցնելով, բայց և գտնում ենք ամենավառ լույսը՝ հոգունը… Ամենամաքուրն ու վեհը՝ տղաների շողացող հայացքների մեջ ապրող հեքիաթը, հայրենիքի վերազարթոնքը…

♦♦♦

…Հայրենիքը երազներում չեն գրկում, բառերով չեն գունավորում, շուրթերով չեն համբուրում: Նրա մեջ ու նրանով ապրում են, ծա՛ռ, նրա հետ օրորվում են, ինչպես դո՛ւ, որ ամրացել ես հողում ու տարիք առել, պատուհանիս մոտ պահակ կանգնել՝ ճյուղերիդ միջով երկրիս վերերկրային ու թափանցիկ լույսն ինձ հասցնելու համար:

♦♦♦

…Իմ փոքր երկիր, ինչքա՜ն մեծ է սիրտդ: Դու բոլոր կարոտների կարոտն ես…

Քո ճանապարհներին լուռ գիշերում է վերադարձը: Գնում եմ Արցախ… Գալիս եմ Հայաստան: Մեկդ մյուսից ինչքա՜ն ջերմ եք. այստեղ են ասել՝ մեկ մարմնի մեջ երկու սիրտ էլ կտեղավորվի՝ առանց իրար գոյություն չունեցող սրտեր…

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Խորագիր՝ #50 (1421) 22.12.2021 - 28.12.2021, Հոգևոր-մշակութային


23/12/2021