ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱԳՆԱՊ
Զինծառայողների մարտական պատրաստականության աստիճանը ստուգելու նպատակով N զորամասում դեկտեմբերի 27-ին հայտարարվել է ուսումնական տագնապ։
Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Ստորաբաժանումները, համաձայն մարտական հաշվարկի, սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, սահմանված ժամկետներում զբաղեցրել են նախորոշված շրջանները, ծավալել կառավարման կետեր։