ՍԵՎԾՈՎՅԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԸ «ԵՐԿՈՒՍ» Է ՍՏԱՑԵԼ
Սևծովյան նավատորմում տիրող անհանգստացնող իրավիճակը ՌԴ ՊՆ կոլեգիայի արտահերթ նիստի հրավիրման պատճառ է դարձել, որի ժամանակ նավատորմի ղեկավարը տիրող վիճակի մասին զեկուցել է անձամբ ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին: Աշնանը շուրջ մեկ ամիս տևած ստուգումների արդյունքները ՌԴ ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբում անվանել են «անմխիթար», քանի որ թերություններ են հայտնաբերվել բավական շատ ասպարեզներում: Կրկնական ստուգումը նախատեսված է անցկացնել առաջիկա փետրվարին:
Խորագիր՝ Նորություններ