ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՇԱՐԱՍՅՈՒՆԸ ՀԵՌԱՑԱՎ ԻՐԱՔԻՑ
Երեկ քուվեյթ-իրաքյան սահմանը հատեց ամերիկյան զինծառայողների վերջին ավտոշարասյունը, իսկ երկու օր առաջ Իրաքի բանակին հանձնվեց այդ երկրում ամերիկյան զորքերի վերջին հենակայանը: Երկրում կմնան միայն ամերիկյան 157 զինծառայողներ ու ծովային հետևակայիններ, որոնք կպահպանեն ԱՄՆ դեսպանատունը:
Իրաքում շուրջ տասը տարի տևած զինական ներկայությունը Վաշինգտոնին մոտ 4,5 հազար ամերիկյան զինվորի, իսկ Իրաքին 100-120 հազար խաղաղ բնակչի կյանք արժեցավ: Սակայն բազմաթիվ փորձագետներ պնդում են, որ իրաքյան պատերազմի ձեռքբերումներն անհամեմատ քիչ են, քան կորսված կյանքերն ու ծախսված միջոցները, և հիշում են Չերչիլի խոսքերը` «Մարդկության պատմության մեջ հազվադեպ կարելի է դիմել այսքան մեծ զոհողությունների և հասնել նման քիչ արդյունքների»:
Նրանց կարծիքով, Հուսեյնի վարչակարգի տապալումը, ինչն առանց կողմնակի միջամտության, հնարավոր էր նաև «արաբական գարնան» շրջանակներում, իրական օգուտ տվեց միայն քրդերին ու շիիթներին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական