Քաթարի վարչապետը հայտարարել է, որ եթե Ասադը չստորագրի Սիրիայում իրավիճակի կայունացման նպատակով Արաբական պետությունների լիգայի մշակած ծրագիրը, ապա լիգայի անդամ պետությունների արտգործնախարարների՝ դեկտեմբերի 21-ին նախատեսված արտահերթ նիստում որոշում կընդունվի դիմելու ՄԱԿ անվտանգության խորհրդին՝ հավանություն տալու լիգայի մշակած «ճանապարհային քարտեզին»:
Վարչապետը միաժամանակ հստակեցրել է, որ նման քայլը չի ենթադրում ռազմական միջամտություն:
Խորագիր՝ Նորություններ