ԴԱՄԱՍԿՈՍԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԳԱԼՍՏՅԱՆԸ
Սիրիայի իշխանությունները, հետևելով «Ռուսաստանի խորհրդին», ստորագրել են Արաբական պետությունների լիգայի դիտորդներին երկիր մուտքի թույլտվության արձանագրությունը: Դիտորդական առաքելության նպատակն է ստուգել, թե արդյո՞ք Ասադի վարչակարգն իրապես քայլեր է ձեռնարկում արյունահեղությունը դադարեցնելու և ներքաղաքական հակամարտությունը խաղաղ եղանակով լուծելու համար:
Արձանագրությունը նախատեսում է նաև քաղաքներից զորքերի դուրսբերում, քաղբանտարկյալների ազատ արձակում և երկխոսություն ընդիմության հետ: Ի դեպ, վարչակազմը մի քանի անգամ փորձել էր երկխոսություն սկսել, սակայն ընդիմությունն ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով հրաժարվել էր բանակցություններից:
Խորագիր՝ Նորություններ