«ԱՆԴՐՈՄԵԴՆ» ԷԱՊԵՍ ԿՄԵԾԱՑՆԻ ՌԴ ՕԴԱԴԵՍԱՆՏԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ
2013 թվականին ՌԴ օդադեսանտային զորքերի սպառազինություն ընդունվող մարտական ղեկավարման ավտոմատացված հեռանկարային այս համակարգը, որը վերջերս է հաջողությամբ անցել պետական փորձարկումները, 2,5-3 անգամ կմեծացնի զորատեսակի ղեկավարման արդյունավետությունը և նույնչափ կկրճատի զորքերի մարտական ղեկավարման ողջ շղթան:
Արդեն եկող տարի կթողարկվի այս համակարգով զինված ութ զրահամեքենա, իսկ կապի ու ղեկավարման համակարգի ավտոմատացման ողջ ծրագիրը յուրաքանչյուր զորամիավորման համար կարժենա շուրջ 4,5 միլիարդ ռուսական ռուբլի: Համակարգը կարող է տեղադրվել երկսռնանի «ԿԱՄԱԶ»-ում ու դեսանտային մարտական մեքենաներում, բեռնվել ինքնաթիռ և ցած նետվել այնտեղից:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական