Language:

ԻՐԱՔԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ



Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ ունեն նման ապացույցներ և ստորագրել են երկրի փոխնախագահ Թարիք Ալ Հաշիմիի ձերբակալման թույլտվությունը: Ահաբեկչությանն աջակցելու մեջ է կասկածվում նաև երկրի փոխվարչապետ Սալեհ ալ Մութլաքը:

Մինչ այդ, Բաղդադի օդանավակայնում ձերբակալվել էին նրա երեք թիկնապահները, իսկ Իրաքի գերագույն դատարանը փոխնախագահին արգելել էր հեռանալ երկրի տարածքից:

Իրաքից ամերիկյան զորքերի հեռանալուն զուգընթաց, սրվում են հակասությունները փոխնախագահի ներկայացրած սուննի «Ալ Իրաքիա» կուսակցության և երկրի շիա վարչապետ Նուրի ալ Մալիքի միջև: «Ալ Իրաքիան» վերջինիս մեղադրում է իշխանությունը զավթելու համար, իսկ Թարիք Ալ Հաշիմին, ելույթ ունենալով երկրի պետական հեռուստատեսությամբ, նրան անվանել էր «Սադամ Հուսեյնից էլ վատ բռնապետ»:

Խորագիր՝ Նորություններ


20/12/2011