ԳԵՆԵՐԱԼ ԿԱՏՈՅԻ ՏԵՂԸ ԲԱՆՏՈՒՄ Է
Եգիպտոսում բուռն զայրույթի ալիք է առաջացրել երկրի զինված ուժերի հրամանատարության առանցքային դեմքերից մեկի` գեներալ Աբդել Մոնեյմա Կատոյի այն հայտարարությունը, թե ցուցարարների հիմնական նպատակը ինչ-որ բան ավերելն ու վառելն է, և նրանց տեղը «Հիտլերի վառարաններում է»:
Դրանից անմիջապես հետո մամուլը պահանջեց Կատոյին, որը համարվում է եգիպտական բանակի «ամենաբարոյական ու մարտական ոգու տեր գեներալը», հանձնել միջազգային տրիբունալին, իսկ ՄԱԳԱՏԵ-ի նախկին ղեկավար, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մոհամեդ ալ Բարադեյը հայտարարեց, որ Կատոյի նման մարդիկ պետք է գտնվեն բանտերում և ոչ թե իշխանության մեջ:
Խորագիր՝ Նորություններ