Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ



1935թ. Թուրքիայում բռնկվեց քրդերի ապստամբությունը։ Դրա ճնշմանը մասնակցում էր նաեւ Թուրքիայի առաջին կին օդաչուն՝ Սապիհա հանըմ Գյոլքեն (իրականում հայուհի Խաթուն անունով, որին չորս տարեկան հասակում որդեգրել էր հանրապետության հիմնադիր եւ առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալը)։ Ամառային այդ օրը Սապիհան պետք է ռմբակոծեր քրդական ապստամբության կենտրոնը՝ Դիարբեքիրը։ Դուրս գալով խարսխակայանից՝ նա ուղղություն վերցրեց դեպի նշանակետը, բայց հետո… ինքնաթիռի ղեկը կտրուկ թեքեց դեպի իր ծննդավայրը՝ Ուրֆա… ու ռմբակոծեց թուրքական մզկիթը։ Լուրը հասցրին նախագահ հորը, որն իր սիրեցյալ դստերը դիմավորեց Ադանայի մոտ գտնվող Ախարճա ռազմակայանում, որտեղ էր Կիլիկիայի հայկական բանակի երբեմնի զորակայանը։ Այն հիմա թուրքերը կոչում են Ինջիռլիք։ Սեւեռուն հայացքով զննելով հաճելիորեն շառագունած ու ոչ մի շփոթմունք չարտահայտող դստեր դեմքը՝ Քեմալն ասաց.

-Դուք՝ հայերդ, տառապում եք կարոտախտով… չեք բուժվելու։

ՀԱԿՈԲ ՄԱՆՋՅԱՆ

Խորագիր՝ #49 (914) 15.12.2011 – 21.12.2011, Պատմության էջերից


21/12/2011