ԿԱՐՈՏ…
1939թ.։ Ֆրանսիան, Կիլիկիան զոհաբերելուց հետո, հիմա էլ իր հովանավորության տակ գտնվող Սիրիայի մասը կազմող Ալեքսանդրետի գավառն (Իսկենդերունի սանջակը) էր հանձնում «դաշնակից» Թուրքիային։ Գավառի 40000 հայերը, հակառակ թուրք եւ ֆրանսիացի քաղաքական գործիչների չգաղթելու վերաբերյալ հորդորներին, որոշում են գաղթել։ Ներխուժող թուրքական բանակի գնդապետը իր մեքենան նորոգող երիտասարդ վարպետին հորդորում է.
-Էվլադըմ (զավակս), Բաղդասար, դու մի գաղթի, Իսկենդերունի լավագույն տունը քեզ կտամ, ոչ ոք քո մազին անգամ չի դիպչի… մենք առաջվա վայրենի թուրքերը չենք…
-Չէ, իմ հայրենակիցները մեկնում են, ես էլ պիտի գնամ…
-Լավ… ինչպե՞ս վարձահատույց լինեմ աշխատանքիդ համար…
-Տուր քո հեռադիտակը՝ վերջին անգամ նայեմ իմ ծննդավայրին,- նայելով հազիվ երեւացող Չօք Մարզվան գյուղաքաղաքին՝ ասաց հայ արհեստավորը…
ՀԱԿՈԲ ՄԱՆՋՅԱՆ
Խորագիր՝ #49 (914) 15.12.2011 – 21.12.2011, Պատմության էջերից