ՀԱՃԵԼԻ՞ Է ԱՐԴՅՈՔ ՁԵԶ ՀԵՏ ՇՓՎԵԼԸ
Հաճախ դժվարանում ենք ինքներս մեզ «կողքից» նայել: Այս թեստը նախատեսված է հասկանալու, թե որքանով է մեզ հետ շփվելն ուրիշներին հաճելի: Թեստը մշակվել է 2009 թվականին «Հոգեբանական թեստերի մշակման մոսկովյան լաբորատորիայում»: Որպես «հաղորդակցման առանձին գործոնների» ստուգման հուսալի մեթոդիկա` լիցենզավորված է GNU (General public License` ընդհանուր հանրային լիցենզիա) FDL-ի (Free documental license` ազատ փաստաթղթերի լիզենզիա) կողմից:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. Թեստը նախատեսված է ինքնաստուգման համար եւ նպատակ ունի նպաստելու միմիայն անհատի ինքնաբացահայտմանն ու ինքնաճանաչողությանը: Չի կարելի այն լրացնել մեկ ուրիշի հետ կամ, առավել եւս, ուրիշի փոխարեն, քանի որ նման դեպքերում ճիշտ արդյունք չի ստացվի:
2. Հիշեք, որ թեստի արդյունքները չեն կարող մեկնաբանվել միանշանակ:
Պատասխանեք «այո» կամ «ոչ».
1. Լսելը խոսելուց գերադասո՞ւմ եք:
2. Մի՞շտ եք կարողանում խոսակցության թեմա գտնել, նույնիսկ եթե դիմացինն անծանոթ է:
3. Մի՞շտ եք ուշադիր լսում զրուցակցին:
4. Սիրո՞ւմ եք խորհուրդներ տալ:
5. Եթե խոսակցության թեման Ձեզ համար անհետաքրքիր լինի, կհասկացնե՞ք զրուցակցին:
6. Նյարդայնանո՞ւմ եք, երբ Ձեզ չեն լսում:
7. Դուք սեփական կարծիք ունե՞ք ցանկացած հարցի վերաբերյալ:
8. Եթե խոսակցության թեման Ձեզ ծանոթ չէ, կզարգացնե՞ք այն:
9. Սիրո՞ւմ եք լինել ուշադրության կենտրոնում:
10. Կա՞ առնվազն 3 գիտական ոլորտ, որոնց մասին Դուք ունեք բավականին խորը գիտելիքներ:
11. Լա՞վ հռետոր եք:
12. Մի՞շտ եք ձգտում ավելացնել Ձեր գիտելիքները:
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
Հարցերից յուրաքանչյուրին տրված դրական` «այո» պատասխանը գնահատեք 1 միավոր, իսկ բացասական` «ոչ» պատասխանը` 0 միավոր: Միավորները գումարեք:
1-3 միավոր – Դժվար է Ձեր մասին միանշանակ եզրակացության հանգել. հնարավոր է, որ Դուք լռակյաց եք և Ձեզանից «խոսք պոկելը» բավականին դժվար է: Իհարկե լռակյացությունը միանշանակ բացասական հատկանիշ չէ, և Դուք էլ գիտեք Ձեր այդպիսին լինելու պատճառը: Սակայն հնարավոր է նաև, որ Դուք այնքան էլ շփվող չեք, ինչը, իհարկե, կապված է լռակյացության հետ: Բայց փաստ է, որ Ձեզ հետ շփվելը մարդկանց համար միշտ չէ, որ հաճելի է, իսկ եթե հաճելի էլ է, ապա դժվարությամբ է հաջողվում: Խորհուրդ ենք տալիս մտածել այս մասին:
4-9 միավոր – Դուք, հնարավոր է, այնքան էլ շփվող մարդ չեք, բայց գրեթե միշտ հաճելի և ուշադիր զրուցակից եք: Ինչ-ինչ պատճառներով կարող եք նաև շփոթված լինել և առհասարակ չձգտել խոսակցության. նման իրավիճակներում Դուք առանձնահատուկ ուշադրություն եք պահանջում Ձեր անձի հանդեպ, ինչը միանգամայն բնական է:
9-12 միավոր – Շփման մեջ Դուք հավանաբար ամենահաճելի մարդկանցից եք: Դժվար թե Ձեր ընկերները կարողանան «յոլա գնալ» առանց Ձեզ: Հրաշալի է: Միայն մի բան կա, որին արժեր ուշադրություն դարձնել. Ձեզ մի՞շտ է հաճելի Ձեր այդ դերը, թե՞ երբեմն ստիպված եք լինում «դեր խաղալ»: Եվ եթե ճիշտ է վերջինը, ապա խորհուրդ կտանք ավելի մեծ ուշադրություն դարձնել Ձեր իրական ապրումներին:
ԱՆԻ ՄԵՐՈՒԺԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Խորագիր՝ #49 (914) 15.12.2011 – 21.12.2011, Ռազմական