ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԶՈՐԱՄԱՍ
N զորամիավորման զորամասերից մեկում հյուրընկալվել են Երևանի թիվ 186 հիմնական դպրոցի աշակերտները:
Դպրոցականները շրջել են զորամասի տարածքում, ծանոթացել զինվորական առօրյային, հետևել նորակոչիկների հետ անցկացվող պարապմունքներին, հանդես եկել համերգային ծրագրով։
Բանակ-հասարակություն կապի ամրապնդման համար դպրոցի տնօրինությունը զորամասի հրամանատարության կողմից խրախուսվել է պատվոգրով։