Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԹՈԴԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ



Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարելավման և զինվորական կարգապահության խնդիրների քննարկման նպատակով փետրվարի 14-ից 16-ը N զորամիավորումում անցկացվել են մեթոդագործնական հավաք-պարապմունքներ։

Քննարկվել են անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, զինվորական կարգապահության ամրապնդման, մարտական հերթապահության կազմակերպման հետ կապված հարցեր։ Ներկայացվել են առկա բացթողումները և դրանց շտկմանն ուղղված անհրաժեշտ քայլերը, սահմանվել առաջիկա անելիքները։ Ցուցումներ են տրվել առանձնահատուկ ուշադրություն դարձնել զինվորական կարգապահության ամրապնդմանն ու զինծառայողների սոցիալական երաշխիքների ապահովմանն ուղղված աշխատանքներին։

Խորագիր՝ Նորություններ


16/02/2022