ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Արարատի մարզի Գինեվետ համայնքի Նոր ուղի դպրոցում փետրվարի 22-ին տեղի է ունեցել հիշատակի միջոցառում. երեք դասասենյակներ անվանակոչվել են 44-օրյա պատերազմում զոհված դպրոցի նախկին սաների՝ Նարեկ Խաչատրյանի, Սամվել Գևորգյանի և Յուրա Գաբրիելյանի անուններով։ Պատերազմում զոհվել են դպրոցի ևս երկու շրջանավարտ՝ Արթուր Սահակյանն ու Մնացական Խաչատրյանը, որոնց անուններով դպրոցում արդեն իսկ կան դասասենյակներ և հիշատակի անկյուններ։
Միջոցառմանը մասնակցել են հարազատներ, զինվորականներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմը։ Միջոցառման ավարտին ներկաներն այցելել են տղաների շիրիմներին։