ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
Զինված ուժերի զորամասերից մեկում մարտի 1-ից 3-ն անցկացվել են մարտավարական պատրաստության եռօրյա պարապմունքներ։
Զինծառայողները խաղարկել են պաշտպանական և հարձակողական գործողություններ, զարգացրել պայմանական հակառակորդի պաշտպանության ճեղքման, հակառակորդի հետապնդման և հանդիպակաց մարտի վարման հմտությունները։