Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏ



ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏՀայաստանի վետերանների միությունում տեղի է ունեցել վետերանների կազմակերպությունների լիագումար նիստ, որը համախմբել է վետերանների շարժման ներկայացուցիչներին ամբողջ հանրապետությունից։

Միության նախագահ Սիմոն Եսայանի խոսքով՝ քննարկման հիմնական թեմաներն են եղել կազմակերպության և ներկայացուցչությունների պրակտիկ գործունեությունը, տարեց քաղաքացիների սոցիալական իրավունքների և շահերի պաշտպանությունը, երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ինչպես նաև հունիսի 17-ին կայանալիք համագումարի նախապատրաստումը, որին կմասնակցի նաեւ ԱՊՀ վետերանների հասարակական կազմակերպությունների համագործակցության համակարգող խորհրդի նախագահ Վ. Պ. Վոլկովը։

Համագումարից առաջ հանրապետության շրջանային խորհուրդներում պետք է անցկացվեն հաշվետու և ընտրական ժողովներ, որոնցում կընտրվեն պատվիրակներ։

ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԼիագումար նիստում զեկուցումներով հանդես են եկել քաղաքական վերլուծաբան և հասարակական գործիչ Արամ Սաֆարյանը, Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ և հասարակական գործիչ Վազգեն Սաֆարյանը, «Հաղթանակի ժառանգներ» միջազգային միության նախագահ Էդուարդ Մանևը և այլք։ Վետերանները հնարավորություն են ունեցել իրենց հուզող հարցերն ուղղելու և խորհրդատվություն ստանալու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչության պետ Հայկ Հարությունյանից։ Բոլոր պատվիրակները Երևանի և Գյումրիի Ռուսական տներից, որպես նվեր, ստացել են գրքեր՝ Գագիկ Վարդանյանի «75 գարուն հաղթանակից հետո» և Ելենա Շուվաևա-Պետրոսյանի «Անմահության ձայներ. Հայրենական մեծ պատերազմի հայ վետերանների հուշերը» գրքերը։

Քանի որ լիագումար նիստը Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի նախօրեին էր, կանայք` Հայրենական մեծ պատերազմի վետերանները, աշխատանքի վետերանները, թիկունքի աշխատողները շնորհավորական բացիկներ են ստացել Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գրասենյակի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովից և Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկից։

Խորագիր՝ Նորություններ


10/03/2022