ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Գարիկ Աղասյանի հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման արարողություն։
Գարիկը կդառնար 21 տարեկան։ Նա բանակ է զորակոչվել 2019 թվականին, ծառայել է Ջրականում՝ արժանանալով ‹‹Քաջարի մարտիկ›› կրծքանշանի և «Արիության» մեդալի։ Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 21-ին՝ մինչև վերջ կատարելով հայրենիքի հանդեպ իր պարտքը։
Միջոցառմանը մասնակցել են Գարիկի հարազատներն ու ընկերները, բարձրաստիճան զինվորականներ, ՏԻՄ ներկայացուցիչներ։