ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՓՈՐՁԱՐԿԵԼ Է ՓՈՔՐ ՀԵՌԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀՀՊ ՀՐԹԻՌ
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ղազաստանում գտնվող Սարի-Շագան զինափորձարանում ՌԴ օդատիեզերական պաշտպանության զորքերի ու պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների մասնակցությամբ հաջողությամբ փորձարկվել է ռուսաստանյան հակահրթիռային համակարգի մաս կազմող փոքր հեռահարության հրթիռ: Փորձարկումն իրականացվել է հրթիռի տեխնիկամարտավարական բնութագրերի ստուգման նպատակով:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական