ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱԳՆԱՊ N ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
N զորամիավորումում ապրիլի 1-ին հայտարարվել է ուսումնական տագնապ։ Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի հանգույցներ։
Անձնակազմը դուրս է բերել մարտական տեխնիկան և ռազմերթով զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ստուգվել են մարտական իրավիճակում՝ կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում սպաների գործողությունները, կատարելագործվել մարտի վարման ընթացքում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները։