ՌՈՒԱՆԴԱՅԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ ԵՆ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Ռուանդայի հարցով միջազգային տրիբունալը 1994 թվականին աֆրիկյան այս պետությունում թութսի և խուտու էթնիկ խմբերի նկատմամբ իրականացրած ցեղասպանության կազմակերպման համար ցմահ ազատազրկման է դատապարտել երկրի ղեկավարող կուսակցության նախկին նախագահ Մաթյե Նգիրումպատսին ու նրա տեղակալ Էդուարդ Կարեմերային: Ավելի վաղ նույնպիսի դատավճիռ էր արձակվել պետության նախկին արտգործնախարարի նկատմամբ, իսկ բանակի հրամանատարը դատապարտվել էր 30 տարվա ազատազրկման:
1990 թվականին ընդամենը 100 օրվա ընթացքում Ռուանդայում սպանվեց 800.000 մարդ:
Խորագիր՝ Նորություններ