ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ ՄԱՔՍԱՆԵՆԳ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՄԵԾ ԽՄԲԱՔԱՆԱԿ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Երկրի մաքսային ծառայությունը Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո նավարկող «Տոր Լիբերտի» բեռնանավում հայտնաբերել է անօրինականորեն փոխադրվող 160 տոննա պայթուցիկ նյութ և «Պետրիոտ» դասի 69 հրթիռ, որոնք ունակ են 24 կիլոմետր բարձրությունից խոցել 240 կիլոմետր հեռավորության վրա սավառնող օդային նշանակետերը, այդ թվում նաև` բալիստիկ հրթիռներ: Բեռնանավը Գերմանիայից ուղևորվում էր Շանհայ: Ենթադրվում է, որ բեռը նախատեսված էր ոչ թե Չինաստանի, այլ երրորդ երկրի համար:
Խորագիր՝ Նորություններ