ՌՈՒՍՆԵՐԸ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՈՒ ԲԱՆԱԿԻՆ
Հասարակական ինստուտների նկատմամբ բնակչության ունեցած վստահության վերաբերյալ 25 պետություններում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները վկայում են, որ Ռուսաստանում հարցվածների 60 տոկոսը վստահում է եկեղեցուն, 58 տոկոսը՝ երկրի զինված ուժերին: Իսկ ամենից քիչ վստահում են քաղաքական կուսակցություններին, բանկերին և առևտրական ու ավիացիոն ընկերություններին: Մերձավորներին հավատում է հարցվածների շուրջ երկու երրորդը: Այս ասպարեզում բացարձակ ռեկորդակիրը Հնդկաստանն է, որտեղ հարցվածների 91 տոկոսը վստահում են մեկը մյուսին:
Խորագիր՝ Նորություններ