ԻՏԱԼԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ
Իտալիայի պաշտպանության նախարարը հայտարարել է բանակի թվաքանակի կրճատման պատճառով իր ղեկավարած գերատեսչությունում առաջիկայում «կառուցվածքների, միջոցների ու ծրագրերի» շոշափելի կրճատումների մասին, ինչը կատարվում է բյուջեի դեֆիցիտի կրճատման նպատակով: Թեև նա կոնկրետ թվեր չի հրապարակել, սակայն ենթադրվում է, որ խոսքը վերաբերվում է 40-50.000 մարդու կրճատմանը:
Իտալիայի զինված ուժերում ծառայում է 190.000 մարդ, որոնցից 30.000-ը քաղաքացիական անձինք են: Նախատեսվում է նրանց աշխատանքի տեղավորել այլ գերատեսչություններում, իսկ առաջին հերթին կրճատել թոշակի տարիքին մոտեցող զինծառայողներին: Այս ամենը չի վերաբերվի միայն միջազգային խաղաղարար առաքելություններում ընդգրկված զորամասերին:
Խորագիր՝ Նորություններ