Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋՆՈՐԴԻ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՅՈՒՄ «ՀՐԱՇՔՆԵՐ» ԵՆ ՍԿՍՎԵԼ



Կիմ Չեն Իրի մահից հետո երկրում դիտարկված բնական տարօրինակ երևույթները տեղացիներից շատերին հիմք են տվել կարծելու, թե «բնությունն էլ է սգում մեծ ղեկավարի մահը»:

Մասնավորապես, Չխոնջի լճում, որի մերձակայքում, համաձայն ԿԺԴՀ-ում պաշտոնապես ընդունված ավանդության, ծնվել է Կիմ Չեն Իրը, խլացուցիչ ճայթյուններով կիսվել է սառույցի միանգամից 17 շերտ: Ընդ որում՝ 0-ից 22 աստիճան ցածր սառնամանիքի պայմաններում: Հյուսիսկորեական լրատվամիջոցները պատմում են այս օրերին երկրի տարածքում դիտարկված բնական այլ անոմալ երևույթների մասին ևս և այդ ամենը կապում երկրի ղեկավարի մահվան հետ:

Ըստ նույն պաշտոնական լեգենդի, նա ծնվել էր Կորեայում սուրբ համարվող Պեկտուսան լեռան գագաթին՝ պարտիզանների հյուղակում, և այդ օրը ևս հրաշքներ էին եղել: Իսկ, ըստ ոչ պաշտոնական վարկածի, նա լույս աշխարհ է եկել ռուսական մի խուլ գյուղակում:

Խորագիր՝ Նորություններ


23/12/2011