Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԵՆՏԱԳՈՆԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է «ԹՌՉՈՂ ԼԱԶԵՐ» ՆԱԽԱԳԻԾԸ



Գոյության 16 տարիների ընթացքում շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլար արժեցած ABL նախագծի նպատակն էր ստեղծել ինքնաթիռների վրա տեղակայվող սարքավորում, որի լազերային ճառագայթը ոչ միայն շարքից կհաներ միջուկային բալիստիկ հրթիռների շարժիչները, այլև նրանց ետ կուղարկեր հակառակորդի տարածք: Թեև Boeing-747-ի վրա տեղադրված «լազերային թնդանոթը» 2010 թվականի փորձարկումների ընթացքում մի քանի վայրկյանում խոցեց թռիչքի սկզբնական փուլում գտնվող երկու թիրախները՝ նրանց հայտնաբերման համար օգտագործելով ցածրէներգետիկ լազերային լիցք, սակայն ծրագիրը դադարեցվեց ոչ միայն «լազերային թնդանոթների», այլև այն կրող ինքնաթիռների բարձր արժեքի պատճառով, երբ պարզ դարձավ, որ օդային տարածքի անվտանգության ապահովման համար Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է շուրջ 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար արժողության մինչև 20 ինքնաթիռ:

Ներկայում Պենտագոնը ծրագրում է ուժերն ու միջոցները կենտրոնացնել նոր սերնդի լազերային զենքի մշակման վրա, որը պետք է կրեն թռչող սարքերը և թիրախը խոցեն մեծ բարձրություններում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


23/12/2011