Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱՍ-Ն ՈՒ ՊԱՂԵՍՏԻՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ



Պաղեստինի ազատագրության կազմակերպության ղեկավար Մահմուդ Ասադի և ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի նախագահ Խալիդ Մաշալի բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել երկու կազմակերպությունների միավորման, դիմադրության ոչ ուժային մեթոդների որդեգրման և ազգային միասնության կառավարություն կազմավորելու մասին: Մաշալը նաև համաձայնել է Պաղեստինյան պետությունը 1967 թվականի սահմաններում հիմնելու գաղափարին, սակայն կազմակերպության ղեկավարությունը վերջին շրջանում մի քանի անգամ հայտարարել է, որ դրանք ժամանակավոր համաձայնություններ են և իրենք մտադիր չեն հրաժարվել զինված պայքարի միջոցով ողջ Պաղեստինի տարածքում անկախության հռչակման նպատակից:

Խորագիր՝ Նորություններ


23/12/2011