Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱ ԵՆ ՈՒՂԱՐԿՎՈՒՄ ՍԱԴՐԻՉ ԹՌՈՒՑԻԿՆԵՐ



Կիմ Չեն Ինին իշխանությունը փոխանցելն արգելելու կոչեր պարունակող թռուցիկները, ինչպես նաև գուլպաներով լեցուն ծանրոցներն ընթացիկ շաբաթվա ընթացքում արդեն չորրորդ օդապարիկով ԿԺԴՀ են ուղարկվել Հարավային Կորեայի տարածքից: Աքցիայի կազմակերպիչները հույս ունեն, որ հասցեատերերը «սև շուկայում» դրանք կարող են փոխանակել ուտելիքի հետ: Նրանից մեկն անգամ գրավոր նամակով տեղեկացրել է, թե նման ակցիաները կշարունակվեն մինչև երկու Կորեաների միավորումը:

ԿԺԴՀ-ի դեմ հոգեբանական պայքարն ակտիվացավ Հյուսիսային Կորեայում Լի Մեն Բաքկի իշխանության գալուց հետո, սակայն նախօրեին Փխենյանը Հարավային Կորեային պաշտոնապես նախազգուշացրեց, որ եթե թռուցիկների ու գուլպաների առաքումը շարունակվի, Հյուսիսային Կորեայի զինված ուժերը հարվածներ կհասցնեն «սադրիչ գործունեության օջախներին»:

Խորագիր՝ Նորություններ


26/12/2011