ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ, ապրիլի 25-ից 27-ը Ժնևում մասնակցել են «Անվտանգության ոլորտի կառավարումը և բարեփոխումը. անվտանգության ոլորտի գործուն վերահսկողության ապահովումը» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպել էր Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնը («DCAF»)։ ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Միջոցառման ընթացքում ՊՆ ներկայացուցիչներն անդրադարձել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և բարեվարքության ամրապնդման հարցերին, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված ռազմավարական մոտեցումներին։ Պաշտպանության նախարարի տեղակալը շեշտել է, որ բարեվարքության ամրապնդումը և զինված ուժերի անձնակազմի իրավունքների ապահովումը գերատեսչության առաջնային ուղղություններից է, և պաշտպանության ոլորտի բարեփոխումների համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում դրանց շարունակական բարելավմանը։
Խորագիր՝ Նորություններ