Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԿԱՍԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆԱԿԱՆ ԶՈՐԱԽԱՂԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ



Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հաբիբոլլա Սայյարին հայտարարել է, որ «Վելայաթ-90» զորախաղերի ընթացքում կփորձարկվեն սպառազինության, այդ թվում նաև հրթիռային ու տորպեդային նորագույն զինատեսակներ:

Միաժամանակ Օրմուզյան նեղուցում մեկնարկած զորախաղերի նպատակի վերաբերյալ Իրանի զինված ուժերի հրամանատարության ու արտգործնախարարության մեկնաբանությունները հակասում են միմյանց: Զինվորականները մասնավորապես պնդում են, որ զորախաղերի ընթացքում մշակվելու են երկրի ղեկավարության կողմից (համապատասխան հրահանգի դեպքում) նավթարտահանման շուրջ 40 տոկոսն ապահովող նեղուցի շրջափակման գործողության մանրամասները, իսկ արտգործնախարարությունը պնդում է, որ Թեհրանը նման ծրագրեր չունի և առաջնահերթ խնդիր է համարում տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանումը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Ռազմաքաղաքական


26/12/2011