Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՆԶԱՍԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ



Մայիսի 4-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հյուրընկալվել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի պատվիրակությունը` Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշերի գլխավորությամբ:

ՊԱՀՀ-ի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում հյուրերին է ներկայացվել համալսարանի ստեղծման պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները և կրթական ծրագրերը։

Խորագիր՝ Նորություններ


05/05/2022