Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«Anonymous»-Ը ԿՈՏՐԵԼ Է «ՍՏԵՐԱՅԻՆ ԿՀՎ»-Ի ԿԱՅՔԸ



Ծրագրահենների հայտնի խումբը նման յուրօրինակ կերպով է նշել Ծննդյան տոները՝ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկությունների հավաքմամբ ու վերլուծությամբ զբաղվող նշանավոր «Stratfor» ընկերության կայքից գողանալով 200 գեգաբայթ կազմող ծավալի տեղեկատվություն, այդ թվում նաև հաճախորդների հետ ընկերության աշխատակիցների անձնական գրագրություններն ու վերջինների բանկային քարտերի համարները:

Ծրագրահենները հայտարարել են, թե մեղավորը «Stratfor»-ի ծրագրավորողներն են, որոնք ծուլացել էին կոդավորել հաճախորդների անձնական տվյալները:

Ընկերության կայքն այժմ չի գործում, միայն գլխավոր էջը տեղեկացնում է, որ կայքում ընթանում են «տեխնիկական աշխատանքներ», իսկ «Stratfor»-ն իրավապահ մարմինների հետ փորձում է գտնել կիբեռնետիկ հարձակման հեղինակներին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


26/12/2011