Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐՎԱ ԶԻՆԱՎԱՃԱՌԱԿԱՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱՐՔԸ



Զենքի համաշխարհային վաճառքի վերլուծության կենտրոնի տվյալներով Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության ասպարեզում առաջին տեղը գրավում է Հնդկաստանի ռազմածովային ուժերին վարձակալական հիմունքներով տասը տարի ժամկետով «Ներպա» ատոմային սուզանավի տրամադրումը: Համաձայն տարբեր լուրերի, գործարքը գնահատվում է 650 միլիոնից մինչև մեկ միլարդ ԱՄՆ դոլար:

Երկրորդ և երրորդ տեղում են Զելենոդոլսկի Մ. Գորկու անվան նավաշինարանում Վիետնամի համար «Գեպարդ 3.9» ռազմանավերի կառուցման գործարքները, որոնց արժեքն է 350 միլիոն ԱՄՆ դոլար: Վիետնամական կողմը հայտարարել է ևս երկու նման ռազմանավ ձեռք բերելու ցանկության մասին:

Իսկ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի կորցրած ամենամեծ հնարավորությունը համարվում է անհաջողությունը Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի համար սուզանավերի ձեռք բերման մրցույթում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


26/12/2011