«ՀԱՂԹԱՆԱԿ» ԶԲՈՍԱՅԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների ուղեկցությամբ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին:
Այնուհետև տեղի է ունեցել տոնական քայլերթ, որից հետո բարձրագույն ղեկավարությունը մոտեցել է «Հաղթանակ» զբոսայգի ժամանած վետերաններին՝ շնորհավորել նրանց տոնական օրվա առթիվ և մաղթել առողջություն: