ԳՎԻՆԵԱ-ԲԻՍԱՈՒՈՒՄ ԿԱՆԽՎԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ
Աֆրիկայի արևմուտքում գտնվող փոքրիկ այս պետության զինված ուժերի հրամանատար, գեներալ Անտոնիո Ինջայան հայտնել է, որ մի խումբ զինվորականներ, այդ թվում նաև ծովային հետևակայիններ, գրոհելով զինված ուժերի գլխավոր շտաբը և մայրաքաղաքում տեղակայված զինվորական մի քանի այլ օբյեկտներ, փորձել են փոխել բանակի հրամանատարությանն ու երկրի կառավարությանը, սակայն ետ են մղվել և այժմ իրավիճակը վերահսկվում է:
Ավելի վաղ հաղորդվել էր, թե հարձակումներն իրականացվել էին զենքին տիրանալու նպատակով: Իսկ ըստ այլ տվյալների, երեքշաբթի օրը մայրաքաղաք էին մտել տարբեր զորամասերի մի քանի հարյուր զինվորներ, որոնց միակ պահանջն էր՝ բարձրացնել իրենց աշխատավարձը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական