ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՄԱՐ ԿՐԱԿԸ
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնի նախօրեին «Ռոսսոտրուդնիչեստվո» ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում իրականացրել է «Հիշողության կրակ» ակցիան։
Միջոցառման շրջանակում «Հիշողության կրակի» լամպերից մեկը հանձնվել է ծովակալ Իսակովի անվան թիվ 132 դպրոցի թանգարանին։ Երկրորդ լամպը հանձնվել է ՀՀ վետերանների միությանը։
Երրորդ լամպը հանդիսավոր արարողության ժամանակ «Մայր Հայաստան» զինվորական պատմության թանգարանին է փոխանցել 98-ամյա վետերան Ներսես Սիմոնյանը։
ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Նովիկովը շեշտել է հաղթանակի և այդ հաղթանակը կերտողների հիշատակը վառ պահելու կարևորությունը։
«Հիշողության կրակ» ակցիային մասնակցում է 12 երկիր։
Լուսանկարը՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #09 (1431) 11.05.2022 - 17.05.2022, Բանակ և հասարակություն