Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԹԻՌԱԿՈԾՎԵԼ Է ԻՐԱՔՈՒՄ ԻՐԱՆՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՄԲԱՐԸ



Ականատեսների պնդումների համաձայն` առնվազն երեք հրթիռ է պայթել 1980 թվականին Աշրաֆում ՄԱԿ-ի աջակցությամբ հիմնադրված իրանցի փախստականների ճամբարում, ուր այժմ բնակվում է շուրջ 4.000 մարդ: Տուժածների մասին տեղեկություններ չկան, քանի որ Իրաքի զինվորականներին և իշխանության ներկայացուցիչներին արգելված է մտնել ճամբարի տարածք:

Այստեղ բնակվող փախստականների մեծ մասն իրեն «Իրաքական ժողովրդի մոջահեդների կազմակերպություն» անվանող խմբավորման անդամ է, որը Վաշինգտոնն ու Թեհրանը համարում են ահաբեկչական կազմակերպություն:

Իրաքի իշխանությունները, ովքեր պնդում են վերացնել ճամբարը, քանի որ նրա գոյությունն անընդհատ բարդացնում է Բաղդադի ու Թեհրանի հարաբերությունները, ՄԱԿ-ի հետ տևական բանակցությունների արդյունքում հասել են նրան, որ փախստականների գծով ՄԱԿ-ի գլխավոր կոմիսարի գրասենյակը պարտավորվել է մոտ առաջիկայում ճամբարի բնակչությանը տեղափոխել այլ վայր և նրանց շնորհել փախստականի կարգավիճակ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


27/12/2011